Անտոնիո Բանդերասը սրտի կաթվածից հետո վերադարձել է Մալագա և ամբողջությամբ փոխել իր կյանքը  

12:27   27 մարտի, 2026

65-ամյա Անտոնիո Բանդերասը պատմել է, թե ինչպես 2017 թվականին սրտի կաթվածը ստիպել է իրեն ամբողջությամբ վերանայել իր առաջնահերթությունները։

Դերասանը շտապ հոսպիտալացվել է մարզման ժամանակ կրծքավանդակի ցավ զգալուց հետո, և դա դարձել է «լուրջ նախազգուշացում»։ Դերասանը թողել է ծխելը, վաճառել ունեցվածքը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև իր անձնական ինքնաթիռը և վերադարձել հայրենի Մալագա։ Այնտեղ նա կենտրոնացել է թատրոնի, Teatro del Soho-ի հիմնադրման և իր զուգընկերոջ՝ Նիկոլ Քիմպելի հետ անձնական կյանքի վրա։

«Այս սրտի կաթվածը ստիպեց ինձ հասկանալ, որ ես առաջին հերթին թատրոնի դերասան եմ», - խոստովանել է Բանդերասը։ Հիմա նա ավելի երջանիկ է, քան երբևէ, ղեկավարում է թատրոն, մասնակցում է մշակութային նախագծերի և վայելում է ընտանեկան կյանքը։



© NEWS.am STYLE