Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բեյնան, առաջին անգամ հաղթել է բոդիբիլդինգի մրցույթում  

12:37   30 մարտի, 2026

Ջոզեֆ Բեյնան ապացուցել է, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում. Առնոլդ Շվարցենեգերի 28-ամյա որդին հաղթել է իր առաջին բոդիբիլդինգի մրցույթում։

Բեյնան հուզիչ լուրը ներկայացրել էInstagram-ում. նա առաջին տեղն է գրավել մի քանի անվանակարգերում NPC Natural Colorado State մրցույթում։

«Առաքելությունը կատարված է»,- Ջոզեֆը մակագրել է իր հաղթական գրառումը՝ հավելելով, որ հաղթել է չորս անվանակարգերում։

Լուսանկարներում Ջոզեֆը ցուցադրում է իր տպավորիչ կազմվածքը՝ բեմում կեցվածք ընդունելով իր մեդալով և գավաթով, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես է նա մարզվում մարզասրահում հոր հետ։

баена2.jpg (63 KB)

Առնոլդը, որը հայտնի է իր յոթ «Միստր Օլիմպիա» և հինգ «Միստր Տիեզերք» տիտղոսներով, հստակ գիտի, թե ինչպես մոտիվացնել ապագա բոդիբիլդերին։ Ջոզեֆը՝ Շվարցենեգերի որդին նախկին տնային տնտեսուհի Միլդրեդ Բեյնայից, նախկինում խոսել է իդեալական կազմվածքի հասնելու իր ճանապարհի մասին, որը սկսվել է Ավստրալիայում 2019 թվականին։ Նա նշել է, որ ավելորդ քաշը խանգարում է իր ակտիվ ապրելակերպին։ Այժմ լեգենդար դերասանի որդին վստահ է, որ հոր հետ իր քրտնաջան աշխատանքն ու մարզումները արդյունք են տվել, և նրա բոդիբիլդինգի դեբյուտը հաջող է եղել։



© NEWS.am STYLE