Գրիգորի Լեպսի նախկին ընկերուհին պաշտոնապես հաստատում է Իլհամ Ալիևի զարմիկի հետ սիրավեպը  

11:20   30 մարտի, 2026

Գրիգորի Լեպսի նախկին ընկերուհին՝ 20-ամյա Ավրորա Կիբան, պաշտոնապես հաստատել է իր սիրավեպը Ադրբեջանի նախագահի զարմիկի՝ 36-ամյա գործարար Ռուստամ Հաջիևի հետ։ Զույգը համատեղ լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում։

20-ամյա Ավրորան լուսանկարներ է հրապարակել Չինաստանում անցկացրած արձակուրդից։ Լուսանկարների թվում կային նաև Ռուստամ Հաջիևի հետ լուսանկարներ։ Չնայած զույգը պաշտոնապես չի մեկնաբանել իրենց հարաբերությունները, լուրեր են շրջանառվում, որ Ռուստամը կազմակերպել և վճարել է Ավրորայի 20-ամյակի երեկույթը 2026 թվականի փետրվարին։

кибаг1.jpg (105 KB)

Ռուստամից առաջ Ավրորան հանդիպում էր Գրիգորի Լեպսի հետ։ Չնայած 44 տարվա տարիքային տարբերությանը, Կիբան իրեն անվանում էր նրա «կին»։ Այս սիրավեպը աղջկան հռչակ բերեց. Լեպսի հետ հարաբերությունների ընթացքում Ավրորան ստացել է գովազդային պայմանագրեր և առաջարկներ՝ հանդես գալու շոուներում։ Սակայն 2025 թվականի հունվարին հայտարարվեց զույգի բաժանման մասին։

кибаг2.jpg (124 KB)

Ռուստամ Հաջիևի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նա ծնվել է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Ռաուֆ Հաջիևի և քիմիական գիտությունների դոկտորի՝ Սևինջ Հաջիևայի ընտանիքում։ 2026 թվականի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան մեկ միլիոն դոլար։



© NEWS.am STYLE