Աղջկա աչքերը ամենից շատ փայլում են, երբ նա իրեն զգում է սիրված, կարևոր ու գնահատված․ Լիա Զախարյանը՝ «արքայադստեր զգեստով»

21:05   2 ապրիլի, 2026

Լիա Զախարյանը Instagram-ում նոր հրապարակում է արել՝ փայլելով ոչ միայն իր գեղեցիկ կերպարով, այլև մտքով։ 

«Աղջկա աչքերը ամենից շատ փայլում են, երբ նա իրեն զգում է սիրված, կարևոր ու գնահատված։ Երբ նրան հարգում են, ընդունում են այնպիսին, ինչպիսին նա կա…

Երբ նա իրեն զգում է ինչպես իսկական արքայադուստր»,-գրել է Լիան, որը տեսանյութում փայլում է նուրբ մարմնագույն զգեստով՝ զարդարված փայլուն քարիկներով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia zakharyan (@zakharyan.lia)

«Այո՛, զգեստը նույնպես կարող է հրաշք գործել։ Այն կարող է ոչ միայն զարդարել կնոջը կամ աղջկան, այլև օգնել նրան զգալ իր ներսի փայլը՝ արտացոլված նաև արտաքինում»,-շարունակել է դերասանուհին՝ հավելելով, որ երբ աղջիկը կրում է իր «արքայադստեր զգեստը», նա սկսում է փայլել ոչ միայն ներսից, այլև դրսից…

«Իմ ամենամեծ ցանկությունն է, որ յուրաքանչյուր աղջիկ իրեն զգա արքայադուստր՝ ամենագեղեցիկը, ամենացանկալին, ամենաթանկը, ամենասիրվածը… Քանի որ նա հենց այդպիսին էլ կա»,-հավելել է Լիան։



© NEWS.am STYLE