Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ բեմ է բարձրացրել իր 12-ամյա դստերը՝ Նորթին

13:21   3 ապրիլի, 2026

Քանյե Ուեսթը երկրպագուներին անակնկալ է պարգևել Լոս Անջելեսի իր համերգին՝ բեմ հրավիրելով իր դստերը՝ Նորթին։

Տասներկուամյա Նորթը SoFi մարզադաշտում բեմ բարձրացավ և հոր հետ կատարեց «Talking» և «Piercing on My Hand» երգերը։ Հանդիսատեսը նրա մուտքը դիմավորեց բուռն արձագանքով։

Իր ելույթի համար Նորթը ընտրել էր աչքի ընկնող կերպար՝ կապույտ մազերը հավաքված երկու բարձր պոչերի մեջ, մեծ սև արևային ակնոցներ և հոր անունով մարզաշապիկ։ Գանգի տեսքով կախազարդը լրացնում էր կերպարը։

c70efac5-cfa1-4699-8d79-6de1bf389c59.jpeg (195 KB)

Ելույթի ընթացքում հայրն ու դուստրը գրկախառնվել են բեմում՝ առաջացնելով հանդիսատեսի ավելի մեծ արձագանքը։

Նորթն արդեն հայտնի է նրանով, որ առաջին քայլերն է անում երաժշտության մեջ։ Նա նախկինում իր սոցիալական ցանցերում կիսվել էր իր «Piercing on My Hand (Ye Version)» երգի մի հատվածով։ Երգում նա, դատելով տեքստից, արձագանքում է իր արտաքին տեսքի և ոճային փորձարկումների հետ կապված քննադատություններին։

10a33866-c1d1-4f8d-8e79-cdf66de08c38.jpeg (422 KB)

«No friends, just filter, you wouldn’t understand/Ընկերներ չկան, միայն ֆիլտր, դուք չեք հասկանա»,-ռեփ է կարդում Նորթը մի հատվածում։

Քանյե Ուեսթը Նորթին և իր մյուս երեք երեխաներին մեծացնում է նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։

Նորթի բեմ բարձրանալը դարձավ համերգի ամենաքննարկվող պահերից մեկը՝ շոուին հաղորդելով անձնական և անսպասելի երանգ։

Լուսանկարները՝ ShotbyNYP / BACKGRID



© NEWS.am STYLE