Կիանու Ռիվզի խորհուրդը սկսնակ դերասաններին. «Փորձեք հիմար չլինել»

12:28   8 ապրիլի, 2026

Կիանու Ռիվզը երիտասարդ դերասաններին մի քանի անկեղծ խորհուրդ է տվել։

«Փորձեք հիմար չլինել»,-ասել է Ռիվզը E! News-ին՝ իր նոր կատակերգությունը՝ «Outcome»–ը, գովազդելիս։

«Գնացեք աշխատանքի և հարգեք այն մարդկանց, որոնց հետ աշխատում եք, քանի դեռ նրանք չեն ապացուցել, որ արժանի չեն ձեր հարգանքին։ Փորձեք հիմար չլինել։ Դուք կարող է չհաջողեք, բայց գոնե փորձեք»,-հավելել է նա։

«Outcome» ֆիլմում Ռիվզի կերպարը՝ դերասան Ռիֆ Հոքը, բախվում է իր ճգնաժամային փաստաբան Այրայի կողմից շորթման փորձի, որի դերը մարմնավորում է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Ջոնա Հիլը։ Ռիֆը, Այրան և Ռիֆի մանկության ընկերները միավորվում են՝ պարզելու համար, թե նրա անցյալից ով կարող էր թշնամանք պահել նրա նկատմամբ, մինչդեռ Ռիֆը անհանգստանում է համացանցում իր մասին հնարավոր բացասական հրապարակումների համար։



© NEWS.am STYLE