Գեղեցկուհի Իրինա Շեյքը՝ XTI-ի գովազդային արշավում

15:35   25 փետրվարի, 2014

Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել է կոշիկի XTI իսպանական ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավում: Իրինան, ով առաջին տարին չէ, որ համագործակցում է ապրանքանիշի հետ, ընկերության գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի դեմքն է դարձել:

Շեյքը XTI-ն արդեն յոթերորդ անգամ է ներկայացնում: Ռուսաստանի ամենասեքսուալ կինը ֆոտոսեսիային մասնակցել է ամենաշատ դաջվածքներն ունեցող բրիտանացի մանեկեն Սթիվեն Ջեյմսի հետ:

Հիշեցնենք, որ օրերս սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելն ու Իրինա Շեյքը Միլանի Նորաձեւության շաբաթվա շրջանակում «պայթեցրել» էին բեմը: Մոդելները հանդիսատեսին մի քանի համադրություն են ցուցադրել:



© NEWS.am STYLE