Ֆիլիպ Կիրկորովը ցնցել է 1000 դոլար արժողությամբ Զատկական կուլիչով  

11:29   10 ապրիլի, 2026

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում՝ Զատկական կուլիչի վրա գրեթե 1000 դոլար ծախսելուց հետո՝ նույնքան, որքան ծախսել էր մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնել է դիզայներ Դենիս Սիմաչևը՝ անսովոր գուրմանական ապրանքի ստեղծողը։

кулич.jpg (82 KB)

Նա սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է արտիստի շքեղ թխվածքը՝ այն մակագրելով. «Ներեցեք ինձ, ուղղափառ քրիստոնյաներ։ Սա երկար բացատրության կարիք ունի (1000 դոլար)»։

кулич1.jpg (135 KB)

Այս «բարձրակարգ Զատկական կուլիչը» սկզբում Մոսկվայում վաճառվել է մոտ 200 դոլարով, սակայն հետագայում դրա գինը հնգապատկվել է՝ հասնելով ներկայիս մակարդակին։

кулич2.jpg (53 KB)

Սիմաչովի խոսքով՝ սա պարզապես թխվածք չէ, այլ գրեթե արվեստի գործ. այն ներառում է բյուրեղապակյա գմբեթ, կարամելային խաչ, «օրհնված բաղադրիչներով» միջուկ և ոսկե տերևով պատված Զատկական ձվեր։

кулич3.jpg (55 KB)

Դիզայներն ինքը նախկինում հեգնանքով իր ստեղծագործությունն անվանել է «ոչ ուղղափառ»՝ դրա բարձր գնի և չափազանց շքեղության պատճառով։



© NEWS.am STYLE