10:30 11 ապրիլի, 2026Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է շնորհավորանքներ ստանալ իր 20-ամյակի առթիվ՝ ոչ միայն մշակութային հայտնի ներկայացուցիրներից, այլև անվանի մարզիկներից։
Նվագախմբին շնորհավորական տեսաուղերձ է հղել համաշխարհային ֆուտբոլի աստղ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութը հրապարակվել է նվագախմբի ինստագրամյան էջում։
Հավելենք, որ ապրիլի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հանդես կգա տոնական մեծ համերգով, որը նվիրված է նվագախմբի հիմնադրման 20-ամյակին։ Այս առթիվ Հայաստան է ժամանելու ու առաջին անգամ հայ հանդիսատեսի համար նվագելու է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որին վստահված էր Օլիմպիական խաղերի բացումը Միլանում։