Միլանի նորաձեւության շաբաթ. գլխավոր թրենդերը դիմահարդարման մեջ

14:14   26 փետրվարի, 2014

Ավարտվեց նաեւ Միլանի նորաձեւության շաբաթը: Ինչպես նորաձեւության ցանկացած իրադարձություն, այն նույնպես իր հետ նորույթներ բերեց, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում Gucci-ի,Versace-ի, Blugirl-ի, Jast Cavalli-ի եւ Prada-ի մոդելներից շատերն ընդգծված, փարթամ եւ անգամ արհեստական թարթիչներով էին: Ոչ մի այլ դիմահարդարում:

 

«Վամպ» ոճի շրթներկը, ինչպես խիտ թարթիչները, այլ դիմահարդարում չի պահանջում: Նման դիմահարդարմամբ պոդիում բարձրացան Max Mara-ի, Trussardi-ի, Byblos Milano-ի, Anteprima-ի եւ Angelo Marani-ի մոդելները:

 

Բազմիցս նշվել է, որ 2014 թվականին նորաձեւ են լինելու վարսերի` միջին չափի (միդի) կտրվածքները: Եվ, ահա, Costume National, Simonetta Ravazza, MSGM, Franky Morello ապրանքանիշերն իրենց ցուցադրություններին հրավիրել էին հենց այդ չափի վարսեր ունեցող մոդելներին:

 

Եվս մեկ նորարարություն վարսերի համար. բարդ պոչեր: Նման սանրվածք էին նախընտրել իրենց մոդելների համար Fendi-ն, Antonio Marras-ը եւ Byblos Milano-ն:

 

Միլանի նորաձեւության շաբաթը եղունգների հարդարման համար երկու նորաձեւ գույն բերեց` կարմիր եւ թափանցիկ-բեժ:

 



© NEWS.am STYLE