Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների ջերմ հանդիպումը «Եվրատեսիլ 2026»-ի պրոմո-տուրի շրջանակում

13:47   12 ապրիլի, 2026

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցությում ներկայացնող Սիմոնը այժմ Ամստերդամում է, որտեղ ամեն տարի ընթանում են «Եվրոտուրերը», այստեղ տարբեր երկրների մասնակիցներն առաջին անգամ հանդիպում են իրար, մասնակցում հարցազրույցների և առաջին անգամ ներկայանում են կենդանի կատարմամբ մեծ համերգին, որը նախատեսված է երկրպագուների համար: 

Այս տարի Ամստերդամում էին Եվրատեսիլի 27 ներկայացուցիչ երկրները:

Հայաստանի ներկայացուցիչը որոշել է իր խորհրդանշական շապիկին, որը զարդարված է նշումների կպչուն թերթիկներով, հավաքել եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ: Նրա թերթիկը հուշագրել է նաև մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Jiva-ն: Սիմոնի էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են երգիչները ջերմ ողջունում միմյանց:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Simon (@simooonofficial)



© NEWS.am STYLE