Ֆրանսիական պրեմիերայից հետո Կարել Չապեկի «Սպիտակ ախտը» կներկայացվի հայաստանյան բեմում

16:37   15 ապրիլի, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլին Հայաստանում կկայանա չեխ դասական Կարել Չապեկի «Սպիտակ ախտ» (1937 թ.) հակաուտոպիական պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման առաջնախաղը։ Ֆրանսիական պրեմիերային հաջորդող այս նախագիծը շրջագայության
ձևաչափով կներկայացվի Երևանում և ՀՀ մարզերում: Ներկայացման վարկածի և բեմադրության հեղինակն է Ֆրանսիայում ստեղծագործող ռեժիսոր Արման Սարիբեկյանը։

Գրված լինելով տոտալիտարիզմի վերելքի և նախապատերազմյան գլոբալ ճգնաժամի համատեքստում՝ «Սպիտակ ախտը» պահպանում է իր դիրքը որպես 20-րդ դարի առանցքային քաղաքական ստեղծագործություններից մեկը: Սյուժեի կենտրոնում Չինաստանից տարածվող անհայտ, մահացու վիրուսն է, որը թիրախավորում է բացառապես քառասունն անց անձանց։

f1dd2a72-bf6c-4e9f-b676-3e001e4a35c3.jpeg (95 KB)

c608884c-3e69-4094-a847-351ebbfd2271.jpeg (91 KB)

Ստեղծագործության հիմքում բարդ բարոյական և աշխարհաքաղաքական դիլեմա է. գլխավոր հերոսը՝ հասարակ բժիշկը, հայտնաբերելով հիվանդության բուժման բանաձևը, հրաժարվում է տրամադրել այն պետությունների ղեկավարներին՝առաջ քաշելով կոշտ վերջնագիր. բուժումը կդառնա հասանելի միայն այն դեպքում, երբ բոլոր ազգերը պարտավորվեն վերջնականապես հրաժարվել պատերազմներից և ռազմատենչ քաղաքականությունից։

c5faebd1-2dfb-44d2-a91d-ae1869b81072.jpeg (71 KB)

b7cb4583-a423-4eec-bc39-80989f41383c.jpeg (87 KB)

Ռեժիսոր Արման Սարիբեկյանի մեկնաբանությունը կենտրոնանում է իշխանության, անհատական պատասխանատվության և մասնագիտական էթիկայի բախման վրա: «Ես քաղաքական գործիչ չեմ, ես խոսում եմ որպես բժիշկ… Ամեն բժշկի պարտքն է՝ թույլ չտալ պատերազմը»,– այս ուղերձը ներկայացման մեջ հնչում է ոչ որպես էմոցիոնալ կոչ, այլ որպես հստակ արժեհամակարգային դիրքորոշում ժամանակակից աշխարհաքաղաքական տուրբուլենտության ֆոնին։

768165f6-371e-4ead-89d7-f47cca61d317.jpeg (59 KB)

76a80152-46c6-473d-b7b3-0c396400082e.jpeg (65 KB)

Դերասանական կազմում ընդգրկված են Արման Սարիբեկյանը, Արման Մաթևոսյանը,Մհեր Ալաբեգյանը, Սոնա Քանքանյանը, Խաչիկ Դարբինյանը, Աննա Պողոսյանը, Ինգա Շահբազյանը, Գնուն Մարտիրոսյանը, Տաթև Ժաքյանը և Սեդա Մկրտչյանը։

6a35da2e-e258-4b78-b41d-ae835e48a557.jpeg (86 KB)

4bbb8474-b133-4bf1-b782-b3afc3deeca4.jpeg (97 KB)



© NEWS.am STYLE