Հուշերի թերթիկներ, դուետ ֆրանսիացի երգչուհու հետ, կենդանի ելույթ․ ինչո՞վ է զբաղված Սիմոնը «Եվրատեսիլից» առաջ

16:50   20 ապրիլի, 2026

«Եվրատեսիլ 2026»-ին շատ կարճ ժամանակ է մնացել, ավելի քիչ, քան մեկ ամիս, ու մասնակիցներն արդեն ակտիվորեն զբաղված են իրենց պրոմո-արշավներով ու նախամրցութային պատրաստություններով։ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը ևս հետ չի մնում թեմայից և, կարծես, իր ժամանակը բավականին արդյունավետ է օգտագործում՝ մյուս երկների պատվիրակների հետ ծանոթություններով, հուշեր հավաքելով և համատեղ հոլովակներ նկարահանելով։ 

NEWS.am STYLE-ն ուսումնասիրել է Սիմոնի նախամրցութային ակտիվությունը՝ հիմնվելով նրա ինստագրամյան էջի հրապարակումների վրա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Simon (@simooonofficial)

Օրեր առաջ հայ արտիստը «պայթեցրել է» Ամստերդամի բեմը՝ «Եվրատեսիլի» շրջանակում իր առաջին կենդանի ելույթի ժամանակ․ Paloma Rumba-ն, իսկապես, «ռումբի էֆեկտ» է ունեցել հանդիսատեսի վրա, ինչին նպաստել է ոչ միայն Սիմոնի լավ երգեցողությունը, այլև ակտիվ ներկայությունը բեմում՝ պարեր ու խելահեղ շարժումներ, որոնց շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչն ավելի շատ դրական արձագանքներ ստացավ իր մասնակցության վերաբերյալ, որոնք, հուսանք, հետագայում կթվայնացվեն նաև քվեարկության տեսքով՝ ապահովելով մեր մասնակցի մուտքը եզրափակիչ, այնուհետև արդեն նաև լավ հորիզոնական։

Երգիչը նաև հանդիպել է այս տարվա Ֆրանսիայի ներկայացուցչի՝ Մոնրոյի հետ, և նրանք միասին փոքրիկ հատված են կատարել երգչուհու Regarde երգից: Սիմոնի էջում հրապարակած տեսանյութը բավական դրական մեկնաբանություններ ու էմոջիներ է ստացել։ 

«Այս տարվա իմ ֆավորիտները՝ միասին»,-գրել է օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշը հույս է հայտնել, որ Սիմոնը կկարողանա անցնել եզրափակիչ, եթե հրաշալի ելույթ ունենա։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Simon (@simooonofficial)

Ի դեպ, ֆրանսիացի երգչուհին իր էջում ևս անդրադարձել է Հայաստանի այս տարվա երգին՝ տեսանյութ հրապարակելով։ Նա շարժվում է Սիմոնի երգրի ներքո ու կրում նրա հայտնի՝ դեղին կպչուն թերթիկներով կոստյումից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eurovision France (@eurovisionfrance)

Այդ թերթիկների վրա տարբեր երկրների մասնակիցներ արդեն հասցրել են թողնել իրենց բարեմաղթանքները հայ երգչին։

Թե ինչ կերպարով և ինչ համարով է ներկայանակու «Եվրատեսիլին», Սիմոնը դեռևս չի բացահայտում։ Այդ ամենը պարզ կդառնա մրցութային փորձերից։ Իսկ կիսազրափակիչները նախատեսված են մայիսի 12-ին և 14-ին։ Սիմոնը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչ փուլին՝ 6-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին։ Մրցույթն այս տարի հյուրընկալել է Վիեննան։ 



© NEWS.am STYLE