10:30 21 ապրիլի, 2026Բլոգեր Էվելինա Խանոյանը, կամ բոլորին հայտնի Էվիկը, պատրաստվում է իր հարսանիքին, և նա համարձակորեն նշել է այն «ոչ»-երը, որոնք հյուրերը, ցանկալի է, պահպանեն իր հարսանիքին։
Այդ օրը երկար սպիտակ զգեստի ընտրությունը, մեկ այլ զույգի կողմից ամուսնության առաջարկությունը, բարեկամների կողմից ոչ պրոֆեսիոնալ երգեցողության կամ պարի տեսքով անակնկալները, չափազանց ցուցադրական բաները այդ ցուցակում են։
Посмотреть эту публикацию в Instagram
Էվիկն իր հետևորդներին առաջարկել է լրացնել իր ցուցակը՝ գրելով իրենց համար անընդնունելի արարքների մասին։
Մեկնաբանությունների բաժնում օգտատերերը նշել են նաև հարսի երգելը (եթե նա պրոֆեսիոնալ երգչուհի չէ, և դա նրա մոտ լավ չի ստացվում) և փոքրիկ երեխաներին անուշադրության մատնելը, ինչի արդյունքում նրանք հաճախ վնասում են տորթը և զույգի պարի ժամանակ խանգարում պարահրապարակում։
Առհասարակ, հարսանիքը տվյալ զույգի տոնն է, նրանց ամենասպասված օրը․ եկեք համաձայնվենք, որ այդ օրը հենց նրանք պետք է լինեն ուշադրության կենտրոնում և վայելեն այն լիարժեք ձևով։