Միլանի նորաձեւության շաբաթվա նորաձեւ կոշիկները

12:35   27 փետրվարի, 2014

Միլանի նորաձեւության շաբաթն իր հետ բերեց ոչ միայն նորաձեւ հագուստի ընտրանի, այլեւ կոշիկներ: Այս անգամ դիզայներները շեշտը դրել էին հարմարավետության վրա:

Նրանք առաջարկում են կա՛մ ընդհանրապես հրաժարվել բարձակրունկներից, կա՛մ ընտրել ամենացածր տարբերակը: Ընդ որում` դրանք առաջարկում են հագնել ինչպես ջինսի, այնպես էլ երեկոյան զգեստների հետ:


Նման միտում նկատվեց Alberto Ferretti, Gucci, Emporio Armani, Jil Sander, Marni, Tods եւ Trussardi ապրանքանիշերի մոտ:


Սակայն որոշ դիզայներներ չեն մոռացել բարձրակրունկների մասին` առաջարկելով շատ բարձր կրունկներ, ինչպես սրաքիթ, այնպես էլ ամենատարբեր ձեւի ծայրով:


Եվս մեկ միտում Միլանի նորաձեւության շաբաթից. բոկոտիկներ` գուլպայով:


 



© NEWS.am STYLE