Լավագույն սանրվածքները բոլոր ժամանակների համար

15:43   27 փետրվարի, 2014

Նորաձեւությունն ամեն անգամ նոր բաներ է թելադրում նաեւ սանրվածքների համար, սակայն դասականը միշտ մնայուն է` անկախ նորաձեւության միտումներից: Յուրաքանչյուր տարվա համար ոճաբանները տարբեր սանրվածքներ են առաջարկում: Բայց եկեք տեսնենք, թե որոնք են լավագույն սանրվածքները, որոնք միշտ արդիական են եւ երբեք դուրս չեն գալիս նորաձեւությունից:

 

Ալիքներ եւ խոպոպներ: Այս սանրվածքը սազում է գրեթե բոլոր աղջիկներին եւ ցանկացած զգեստի հետ: Բացի այդ, ալիքներով կարելի է ցանկացած տիպի սանրվածք անել:

 

Թեեւ հյուսքերն այս տարվա հիթն են, սակայն նախորդ տարիներին էլ դրանք պակաս արդիական չեն եղել: Հյուսքերով նույնպես կարելի է ամենատարբեր սանրվածքներ ստանալ:

 

Կոսեր: Անչափ արագ եւ հարմար սանրվածք է: Հավաքեցիր վարսերդ, պտտեցիր, ամրացրեցիր, եւ վերջ, սանրվածքը պատրաստ է:

Ուղիղ վարսեր: Շնորհիվ մինիմալիզմի եւ ինչ-որ առւմով՝ նաեւ պարզության, շատ աղջիկներ նախընտրում են ուղիղ վարսերը, քանի որ այդ ստանալն առանձնապես հմտություններ չի պահանջում:



© NEWS.am STYLE