09:55 25 ապրիլի, 2026Այսօր հիշում ենք... մեր նախապապերին ու նախատատերին, մեր տատիկներին ու պապիկներին, մեր ծնողներին... և նրանց այն մասնիկները, որոնք ապրում են մեր մեջ։ Մեր այն մասնիկները, որոնք մեզ հիշեցնում են նրանց մասին։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը։
View this post on Instagram
«Հայաստանն այս հողի վրա գոյություն ունի որպես այնպիսի խորության սիրտ ու հոգի, որ որքան էլ փոքր թվա քարտեզի վրա, նրա էներգիան տարածվում է սերունդների միջով։ Սա գեղեցկության, լույսի ու հույսի առատություն է... որն ապրում է բնության մեջ, նրա տեսած պատմության մեջ, նույն փոշոտ ճանապարհներով քայլած հոգիներում և այն ակնթարթների շշուկում, որոնք միայն ծառերն են ունակ հիշել։ Հինն ու նորը, մեր աչքերում ու հոգիներում ապրող պատմությունը և այս արագ զարգացող նոր քաղաքը, որը լույս է դառնում «Մերձավոր Արևելքում»։
Մեր վերապրած նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում... Այսօր հիշում ենք։ Ապրիլի 24-ը»,- նշել է նա՝ հրապարակելով նախորդ ամռանը Հայաստան կատարած այցի լուսանկարները։