Իվետա Մուկուչյանը «Գերմանիայի ձայն» մրցույթում հաղթել է հայուհուն եւ իրանցուն

14:21   19 նոյեմբերի, 2012

«Գերմանիայի ձայն» մրցույթի հերթական փուլում հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հաղթել է մյուս հայուհուն եւ իրանցուն: Մուկուչյանի հետ մրցակցում էին Մերի Հարությունյանը Նյուրնբերգից եւ իրանցի երգիչ Օմիդ Միրզաեին, գրում է գերմանական Hamburger Abendblatt-ը:

«Կույր» լսումներից հետո, երբ երգիչներն իրենք են իրենց  պրոդյուսեր ընտրում, մրցույթի մասնակիցներն անցել են հաջորդ փուլ`վոկալային մենամարտի: Այնուհետեւ նրանց արդեն ընտրում են պրոդյուսերները:

Իվետան եւ Օմիդը մրցել են «Many rivers to cross» երգի կատարմամբ: Պրոդյուսեր Խավիեր Նայդուն նրանցից ընտրել է Իվետային: «Շատ վատ է, որ միայն մեկը կարող է հաղթել»,- հայտարարել է 26-ամյա Իվետան, որը Հայաստանի տաղանդների հեռուստատեսային մրցույթում զբաղեցրել էր 5-րդ տեղը: Նրա 25-ամյա մրցակից Օմիդը հավակնոտ էր.  «Մրցույթում մենք մի նպատակ ունենք`  դուրս չմնալ եւ մշտապես կատարելագործվել», – հայտարարել էր նա:



© NEWS.am STYLE