«Այբ» կրթական հիմնադրամը նշել է իր 20-ամյակը բարեգործական համերգով, որի ընթացքում ելույթ է ունեցել ջութակահար Սերգեյ Խաչատրյանը  

17:17   27 ապրիլի, 2026

«Այբ» կրթական հիմնադրամը Երևանում նշել է իր 20-ամյակը բարեգործական համերգով՝ միավորելով երաժշտությունը, կրթությունը և ապագա սերունդներին աջակցելուն ուղղված նախաձեռնությունները։

Ապրիլի 26-ին ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Հարությունյան և Ղազարոս Սարյան ստեղծագործությունները։ Դրանք կատարեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։

айб1.jpg (76 KB)

Գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյան նշել է, որ «Այբ» հիմնադրամը սկզբից ի վեր ուղղված է եղել կրթության ոլորտում երկարաժամկետ փոփոխությունների իրականացմանը։ Նրա խոսքով, հիմնադրամի նպատակը հասարակության զարգացումն է կրթության միջոցով՝ ուշադրություն դարձնելով թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին։ Հիմնադրամը շարունակում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել նաև սոցիալական ուղղությանը՝ աջակցելով այն աշակերտներին, ովքեր չունեն ուսման համար անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ, բայց ցուցաբերում են բարձր ակադեմիական ներուժ։

айб2.jpg (69 KB)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյան նշել է, որ «Այբ» հիմնադրամի հետ համագործակցությունը նվագախմբի համար առանձնահատուկ խորհրդանշական է, քանի որ այս տարի երկու կազմակերպություններն էլ նշում են իրենց 20-ամյակը։ Նրա խոսքով, կրթական նախաձեռնությունները, այդ թվում՝ երաժշտական, կարևոր դեր են խաղում մշակութային միջավայրի ձևավորման և երիտասարդների ներգրավման մեջ արվեստի ոլորտում։

 «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյան ընդգծել է, որ հիմնադրամը ձգտում է ոչ միայն զարգացնել առանձին դպրոցներ, այլև ձևավորել կրթական մոդել, որը կարող է կիրառվել ավելի լայն շրջանակում։ Նրա խոսքով, այդ մոդելի կենտրոնում արժեքներն են, որոնք սահմանում են մարդու վերաբերմունքը կրթության նկատմամբ և նրա հետագա ուղին։

айб3.jpg (93 KB)

Համերգի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն Երևանի «Այբ» կրթահական ավանի ընդլայնմանը, ինչպես նաև սոցիալապես խոցելի ընտանիքների աշակերտների համար կրթավճարային ծրագրերի զարգացմանը։

айб4.jpg (61 KB)

Երեկոն ֆիլհարմոնիայի դահլիճում անցավ լեփ-լեցուն հանդիսատեսով․ ներկա էին «Այբ»-ի շրջանավարտներ, հիմնադրամի գործընկերներ, մշակութային և գործարար ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդիկ, որոնց համար բարեգործությունը կարևոր է և ովքեր ակտիվորեն մասնակցում են նման նախաձեռնություններին։

айб5.jpg (129 KB)

Սերգեյ Խաչատրյանի ելույթը սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երեկոյին հաղորդեց առանձնահատուկ հուզական երանգ։ Դրա շնորհիվ անգամ մեծ բեմը զգացվում էր ավելի կամերային ու կենտրոնացած երաժշտության ներքին ապրումների վրա։ Ակադեմիական կատարողականի, դահլիճի կենդանի արձագանքի և կրթության աջակցման ընդհանուր գաղափարի այս համադրությամբ համերգը դարձավ ևս մեկ հիշեցում, որ հենց նման նախաձեռնություններն են մեծապես ձևավորում ապագան։



© NEWS.am STYLE