Սիմոնի՝ գրասենյակային ոճով «փարթին» «Եվրատեսիլ 2026» մեկնելուց առաջ (վիդեո)

14:35   28 ապրիլի, 2026

Մայիսի 3-ին Սիմոնն ու հայկական պատվիրակությունը կմեկնեն Վիեննա՝ մասնակցելու տարվա ամենամասշտաբային երգի մրցույթին՝ «Եվրատեսիլ 2026»-ին։ Իսկ մինչ այդ, երեկ՝ ապրիլի 27-ին, Coba Yerevan-ում, որտեղ ելույթներ է ունենում արտիստը, կազմակերպվել էր Հայաստանի այս տարվա դեսպանին նվիրված երեկույթ, որի շրջանակում երգչի մտերիմ ընկերներն ու գործընկերները նրա հետ միասին պարեցին Paloma Rumba ու հաջողություն մաղթեցին արտիստին համաեվրոպական մրցույթում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Երեկոյի dress-code-ը գրասենյակային ոճով էր՝ համապատասխանեցված Սիմոնի եվրատեսիլյան տեսահոլովակին։ Հյուրերի՝ լուսանկարվելու համար նախատեսված էր նաև գրասենյակային անկյուն, սակայն ինչպես նշեց հաղորդավար Արսեն Գրիգորյանը՝ երկուշաբթին դարձել էր ուրբաթ, այնպես որ՝ պետք էր մի կողմ դնել բջջային հեռախոսներն ու վայելել երեկոն «Եվրատեսիլի» մեր պատվիրակի հետ։ 

Երեկոյի ընթացքում, մինչ Սիմոնի բեմելը, մթնոլորտը «տաքացրին» Ռոբերտո Կել Տորեսը և Սարոն։ Իսկ Սիմոնը բեմահարթակ իջավ վերևից՝ խորհրդանշական կոստյումով և իրեն հատուկ էներգետիկայով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Երգիչը կարևորեց նմանատիպ երեկոյի անցկացումն ու մտերիմերի աջակցությունը՝ նշելով, որ եվրատեսիլյան փորձերի ընթացքում, իսկապես, կարիք ուներ նման լիցքաթափման։

Հավելենք, որ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 12-ին, երկրորդը՝ մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին։ Սիմոնը ելույթ կունենա մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE