Միլիարդատիրոջ շքեղություն. Լորեն Սանչեսը զարմացրել է ամբոխին՝ Սպիտակ տանը իր համարձակ տեսքով  

11:16   29 ապրիլի, 2026

Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պետական ընթրիքը միավորել էր քաղաքականության, բիզնեսի և հասարակության էլիտայի ներկայացուցիչներին, բայց երեկոյի ամենաքննարկվող ելույթներից մեկը Լորեն Սանչեսինն էր։

прл.jpg (83 KB)

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի 56-ամյա կինը միջոցառմանը ժամանել է ամուսնու հետ ձեռք ձեռքի տված՝ անմիջապես ուշադրություն գրավելով իր աչքի ընկնող և սադրիչ հանդերձանքով։ Գալա երեկոյի համար Սանչեսը ընտրել էր ներքաշող սև զգեստ՝ բաց ուսերով, խորը դեկոլտեով, որը ընդգծում էր նրա բնորոշ համարձակ ոճը։ Չափազանց բարձր հարթակները և աչքի ընկնող զմրուխտե վզնոցը լրացնում էին կերպարը։

прл1.jpg (101 KB)

62-ամյա միլիարդատերը ընտրել էր ավանդական սև ֆրակ՝ սպիտակ թիթեռնիկով։

прл2.jpg (77 KB)

Սա առաջին դեպքը չէ, երբ Լորեն Սանչեսի Սպիտակ տան միջոցառումների համար հագուստի ընտրությունը բուռն քննարկումներ է առաջացրել։

Դոնալդ Թրամփի 2025 թվականի երդմնակալության ժամանակ նախկին լրագրողը նույնպես հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ հայտնվելով սպիտակ տաբատով, որի տակից բացվում էր ժանյակե ներքնազգեստը։ Նրա կերպարը սոցիալական ցանցերում արձագանքների ալիք էր բարձրացրել՝ սկսած համարձակության համար հիացմունքից մինչև չափազանց բաց լինելու քննադատություն։ 



© NEWS.am STYLE