21:29 29 ապրիլի, 2026Chanel-ի հավաքածուն՝ նոր ստեղծագործական տնօրեն Մատյո Բլազիի ղեկավարությամբ, շարունակում է իր հաղթական երթը և նրա հինգերորդ ցուցադրությունը տեղի է ունեցել Բիարիցի լողափնյա զբոսայգում, այն քաղաքում, որտեղ Գաբրիել «Կոկո» Շանելը 1915 թվականին բացել է իր առաջին նորաձևության տունը։
Ցուցադրությունը իսկական «սիրո նամակ» էր ապրանքանիշի ժառանգությանը՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է Chanel-ը վերաիմաստավորում սեփական ինքնությունը՝ բարձր նորաձևության, ժողովրդավարական ոգու և ծայրահեղ բարձր գների միջև։

Շոուից մեկ օր առաջ Բիարիցի Chanel բուտիկի վաճառողները արդեն օգտագործում էին բրենդի ծովափնյա սրբիչները՝ ընդլայնելու փորձասենյակները այն հաճախորդների համար, որոնք շտապում էին ձեռք բերել մոտ €3100 արժողությամբ ջինսե տաբատներ։ Այս ջինսերը դարձել են Chanel-ի նոր դարաշրջանի խորհրդանիշը՝ էսթետիկ առումով ավելի մատչելի, բայց ֆինանսապես դեռևս էլիտար։

Ցուցադրությունը անցկացվել է խաղատան սրահում՝ Բիսկայան ծոցի տեսարանով, որտեղ ծովի ալիքներն ու սերֆինգիստները դարձել էին ցուցադրության բնական ֆոնը։
Ցուցադրությանը ներկայացվել են վարդագույն ջինսե թվիդային կոստյումներ, սպորտային շապիկների վրա թեթև մետաքսե գործվածքներ և մեծ կրկնակի «C» լոգոտիպներ, որոնք դիզայներն անվանել է «Chanel-ի ռոք շապիկ»։

Հատուկ ուշադրություն են գրավել տարբեր տարիքի մոդելները՝ այդ թվում 50–60 տարեկան կանայք, ինչպես նաև հղի մոդել Կայան, որը որը ցուցադրության ժամանակ դուրս եկել բացված բաճկոնով՝ ընդգծելով որովայնը և դիզայների կողմից նվիրաբերված մանրանկարչական երկգույն կոշիկներով։

Հղիությունը և բնականությունը դարձել են բրենդի նոր լեզվի մի մասը․ Chanel-ը հիմա ներկայացնում է ոչ միայն շքեղություն, այլ նաև մարմնական իրականությունը։
Հավաքածուն ներառում էր նաև ծովային ռոմանտիկ տարրեր․ օրինակ՝ փիրուզագույն փայլուն զգեստ՝ «ջրահարսային» երկար թիկնոցով, որը ներշնչված էր Բիարիցի փարոսի արտ-դեկո որմնանկարի մոտիվից, որտեղ միահյուսված ջրահարսերի պոչերը ձևավորում են կրկնակի «C»-ն հիշեցնող պատկեր։ Մաթյե Բլազին նշել է, որ Բիարից քաղաքը կարևոր ոգեշնչման աղբյուր էր Կոկո Շանելի համար․ այստեղ նա հետևում էր լողորդներին, արևայրուք էր ընդունում և կրում էր գործնական աշխատանքային հագուստ։ Հենց այս ծովափնյա կենսակերպն էլ ձևավորել է նրա սերը հարմարավետ և ֆունկցիոնալ նորաձևության նկատմամբ։

Ցուցադրությունը բացվել է «փոքրիկ սև զգեստի» մեկնաբանությամբ՝ այն հագուստի, որը 1926 թվականին Vogue ամսագիրը անվանել էր «Chanel-ի Ford»։
Բլազիի խոսքով, Շանելը «սև զգեստը վերցրել է աշխատավոր կանանցից և վաճառողուհիներից ու տեղափոխել այն արիստոկրատիայի զգեստապահարան՝ կատարելով ճաշակի էսթետիկ հեղափոխություն»։

Հավաքածուում ներկայացվել է նաև կոստյում՝ Շանելի ժամանակաշրջանի Բիարիցի մասին թերթային վերնագրերի տպագրությամբ․ սա հղում է նրա այն խոսքերին, որ նա «սիրում էր թերթ կարդալ տղամարդկանց նման»։