Երևանում կանցկացվի Միքայել Թարիվերդիևի երաժշտությանը նվիրված համերգային երեկո

17:01   30 ապրիլի, 2026

Մայիսի 5-ին «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի երաժշտությանը նվիրված համերգ։

Ելույթ կունենան Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո) և Ելենա Վարդազարյանը (դաշնամուր)։

Ծրագրում կհնչեն կոմպոզիտորի վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները։ Համերգի առանցքում կլինի «Սպասում» մոնոօպերան՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու համանուն պոեմի («Կնոջ մենախոսություն») հիման վրա։

Երեկոյի ընթացքում դաշնամուրի մոտ կլինի Ելենա Վարդազարյանը։



© NEWS.am STYLE