Զգուշացեք կարմիր գորգի վրա անճաշակությունից. հայկական Միրանդա Փրիստլին արդեն այստեղ է

15:13   30 ապրիլի, 2026

Երևանում՝ «Կինոպարկում» կայացած «Սատանան նախընտրում է Պրադա 2» ֆիլմի փակ ցուցադրության ժամանակ, որը տեղի ունեցավ բլոգեր Կամո Թովմասյանի մասնակցությամբ, հյուրերն ակնհայտորեն փորձեցին խաղալ փայլուն ամսագրերի կանոններով։ Բրենդներ, շքեղության և գլամուրային փորձեր, նորաձևության նուրբ ակնարկներ՝ որոշները հասան նպատակին, մյուսները մնացին մտադրության սահմաններում։ Բայց հենց այս ֆոնի վրա էր, որ մեկ դուետ առանձնացավ՝ երեկոյին հաղորդելով յուրահատուկ, նոստալգիկ շքեղություն։

47977954-8301-4034-b754-14c2d49d41da.jpeg (97 KB)

Ճշգրիտ գծով սև զգեստ, ձեռնոցներ, Prada արևային ակնոցներ, Valentino Garavani կոշիկներ, Vivienne Westwood պայուսակ։ Ամեն ինչ հավաքված էր նույն սառը ճշգրտությամբ, որը չի հանդուրժում ավելորդություն։ Նրա «Էնդին» մոտակայքում էր՝ ձեռքին տետր և սուրճ, կարծես առաջին ֆիլմի մի տեսարան կարճ ժամանակով ներթափանցել էր իրականություն։ Այս դուետը գործում է ոչ թե որպես պարոդիա, այլ որպես նոստալգիկ փորձառություն՝ ճշգրիտ և ճանաչելի։

Հասմիկ Ռաշոյանը՝ Միրանդա Փրիստլիի դերում, և նրա համեստ, բայց ճարպիկ օգնական Դիանա-Էնդին, կարծես հանդիսատեսին վերադարձնում էին առաջին ֆիլմի մթնոլորտը։ Այն գրեթե կինեմատոգրաֆիկ էր թվում. Միրանդան քայլում էր տարածքով՝ վստահորեն սպասելով ցուցադրությանը, լայն ժպիտով, ողջունում և լուսանկարվում հյուրերի հետ, մինչդեռ Էնդին, մի փոքր շեղված, շտապում էր նրա ետևից՝ փորձելով անընդհատ հետևել նրան։ Դուք անմիջապես ընկղմվում եք Դեյվիդ Ֆրանկլիի առաջին ֆիլմի մթնոլորտի մեջ։



© NEWS.am STYLE