18:40 1 մայիսի, 2026Երևանը այսօր ապրում է իր առօրյա ռիթմից մի փոքր տարբեր՝ փողոցներում ավելի շատ ժպիտներ, ավելի շատ մտորումներ աշխատանքի մասին։ Աշխատավորների օրը միայն տոն չէ, այլ առիթ՝ կանգ առնելու ու հասկանալու, թե ինչ տեղ է զբաղեցնում աշխատանքը մարդկանց կյանքում․ արդյո՞ք այն պարզապես պարտականություն է, թե՞ ինքնարտահայտման ճանապարհ, երազանքի իրականացում, կամ գուցե՝ անհրաժեշտություն, որի հետ պետք է պարզապես համակերպվել։
Մենք դուրս ենք եկել քաղաքի տարբեր հատվածներ՝ պարզելու՝ սիրում են արդյոք մարդիկ աշխատել, ինչպիսին է իրենց երազանքի գործը, և կա՞ մի աշխատանք, որը նրանք երբեք չէին ընտրի։ Տարբեր սերունդներ, տարբեր պատմություններ, բայց նույն հարցը՝ ինչ է իրականում նշանակում «աշխատել» այսօր։