10:30 3 մայիսի, 2026«Կեսգիշերային խոստովանություն» պոեզիա-ներկայացումը կենտրոնանում է տղամարդու և կնոջ հարաբերությունների բարդ ու հակասական կողմերի վրա՝ դիտարկելով դրանք զգացմունքների, ներքին լարվածության և ինքնաճանաչման տեսանկյունից։ Բեմադրության ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, բեմում հանդես են գալիս դերասաններ Սամվել Թոփալյանն ու Լիլի Առաքելյանն, իսկ ներկայացման պրոդյուսերը Պետրոս Հոկտանյանն է։ Նախագիծն իրականացվել է PH production-ի կողմից։
Ստեղծագործական թիմի հետ մեր զրույցը կառուցված էր կարճ հարցուպատասխանի ձևաչափով։ Նրանք փորձել են ձևակերպել ներկայացման ընդհանուր բնույթը, նկարագրել իրենց կերպարները, ինչպես նաև նշել՝ արդյոք կա՞ն հատկանիշներ, որոնք համընկնում են իրենց իրական «ես»-ի հետ։
Անդրադարձ է եղել նաև ներկայացման հիմնական ասելիքին։ Նրանք նաև առանձնացրել են այն հատվածները, որոնք իրենց համար առավել հուզիչ են։
Զրույցի վերջում բարձրացվել է նաև ավելի ընդհանուր հարց՝ արդյոք արվեստը կարող է օգնել մարդուն հասկանալ կամ հաղթահարել իր ներսի հակասությունները։