10:04 27 փետրվարի, 2014Ուկրաինական «Ձայն» նախագծի եզրափակչի մասնակից Արսեն Միրզոյանն ու երգչուհի Տոնյա Մատվիենկոն այլեւս չեն թաքցնում հարաբերությունները: Միմյանց հանդեպ զգացմունքները նրանք որոշել են ցուցադրել մանրահատակի վրա: Այս կիրակի ուկրաինական հեռուստաալիքներից մեկով եթեր է հեռարձակվելու «Կրքեր մանրահատակի վրա» շոուի պրեմիերան: Հիմնական ուշադրությունը սեւեռվելու է Արսեն Միրզոյան-Տոնյա Մատվիենկո զույգի վրա: Չէ՞ որ նախկինում ո՛չ Տոնյան, ո՛չ Արսենն առանձնապես չէին ցուցադրում իրենց զգացմունքները, իսկ հիմա որոշել են այդ անել պարի միջոցով:
Տոնյա Մատվիենկոն պատմել է փորձերի եւ այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվել. «Նախկինում ես երբեք չեմ պարել, այդ պատճառով ֆիզիկապես շատ դժվար էր: Առաջին ելույթից առաջ քամած կիտրոնի զգացողություն ունեմ: Արսենը ֆիզիկապես ավելի տոկուն է, այդ պատճառով նրա համար ինչ-որ առումով նույնիսկ դյուրին է: Երբեմն վեճեր են ծագում, քանի որ դժվար է անել այն, ինչ չես կարողանում: Բայց մենք վճռական ենք տրամադրված»:
Տոնյան նաեւ պատմել է, թե ինչպես են Արսենի հետ որոշել միասին ապրել. «Մենք ամեն օր շփվում էինք: Մի օր Արսենը պարզապես մոտեցավ եւ առաջարկեց միասին լինել, քանի որ այլ կերպ չէր ստացվում… Մենք գրեթե անմիջապես սկսեցինք միասին ապրել, բոլորովին նոր կյանք սկսվեց»:

Իր հերթին Արսենը, ով հանուն Տոնյայի լքել է ընտանիքը, խոստովանել է, որ Անտոնինա Մատվիենկոյի հետ հարսանիք չի ծրագրում երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով:
«Մենք վաղուց ենք հանգել եզրակացության, որ հարկավոր է փոխել իշխանությունը: Այս իշխանությունը թալանում է երկիրը, իսկ ինքը վաղուց եվրաինտեգրվել է: Այդ մարդիկ բիզնես ունեն, Շենգենում սեփականություն: Ռուսական բոլոր հեռուստաալիքներով պնդում են, որ խեղճ Յանուկովիչին օլիգարխներ են շրջապատում, ովքեր ճնշում են նրան: Իսկ նա, իբր, ազնիվ է: Ուկրաինայում իշխանությունը թքած ունի սեփական ժողովրդի վրա, իրեն այնպես է պահում, կարծես Ռուսաստանին պատվիրակել է մեզ կառավարել: Այդ ցինիզմի գագաթնակետն է»,- նշել է Արսենը:
Աղբյուրը՝ Ivona