16:21 7 մայիսի, 2026Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հեգնանքով է արձագանքել արհեստական բանականության միջոցով ստեղծված բաց լուսանկարի տարածմանը, որը հրապարակվել էր քաղաքական հակառակորդների կողմից՝ որպես իրեն վարկաբեկելու փորձ։
X սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարում 49-ամյա Մելոնին պատկերված էր բաց դիրքով՝ մահճակալին, և ուղեկցվում էր նրան ուղղված քննադատական մեկնաբանություններով։ Սակայն վարչապետն ինքը ոչ միայն հերքել է լուսանկարի իսկությունը, այլև իրավիճակին անդրադարձել է անսպասելի ինքնահեգնանքով։
Նա հրապարակել է գրառման էկրանի նկարը և հաստատել, որ լուսանկարը կեղծ է, ավելացնելով. «Պետք է խոստովանեմ, որ ով էլ որ ստեղծել է սա, այս դեպքում նույնիսկ մի փոքր «բարելավել» է ինձ»։
Մելոնին, սակայն, ընդգծել է, որ սա լուրջ խնդիր է, որը շատ ավելի հեռու է գնում քաղաքական կատակներից։ Նրա խոսքով՝ նման ֆեյքերը դառնում են հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու վտանգավոր գործիք։ «Դիփֆեյքերը վտանգավոր գործիք են, քանի որ դրանք կարող են մոլորեցնել, մանիպուլյացիայի ենթարկել և վնասել ցանկացած մեկին։ Ես կարող եմ պաշտպանել ինձ, բայց շատերը՝ ոչ», - ասել է նա։
Մելոնին նաև քննադատել է արհեստական բանականության օգտագործումը քաղաքական գործիչներին և ընտրողներին վարկաբեկելուն ուղղված կեղծ բովանդակություն ստեղծելու համար՝ ընդգծելով նման տեխնոլոգիաները կարգավորելու անհրաժեշտությունը։