Մի քանի փաստ` ներքնազգեստի մասին

17:15   28 փետրվարի, 2014

Ներքնազգեստը կնոջ զգեստապահարանի անբաժան իրն է, առանց որի դժվար է անցկացնել մեկ օր անգամ: Ներկայումս ներքնազգետսի նորաձեւությունը մեզ թույլ է տալիս ընտրել ցանկացած տիպի եւ ձեւի ներքնազգեստ` առաջնորդվելով մեր երեւակայությամբ, ճաշակով եւ հնարավորություններով: Սակայն դարեր առաջ շատ քիչ կանայք կարող էին իրենց թույլ տալ ներքնազգետ ունենալ: Այս իրը ճոխություն էր համարվում եւ հասանելի էր միայն արիստոկրատ կանանց:

 Առաջին ներքնազգեստները բավականին երկար էին եւ հասնում էին մինչեւ ծնկները: Շարքային կանայք հագնում էին բամբակից կարված լայն տաբատներ, եւ դա համարվում էր ներքնազգեստ:

 XX դարում, կարելի է ասել, տեղի ունեցավ ներքանզգեստի հեղափոխություն:  Wonder Bra ապրանքնաիշը սկսեց արտադրել ներքնազգեստ, որը ձգվում էր` թույլ տալով կնոջն ազատ շարժվել:

 

1950-ական թվականներին ներքազգետ սկսեցին արտադրել սինթետիկ կտորներից, սակայն այն առաջվա պես հասանելի էր միայն էլիտայի ներկայացուցիչներին:

Աստիճանաբար, տեխնոլագիաների զարգացման հետ մեկտեղ, զարգացավ նաեւ ներքնազգեստի արտադրությունը եւ դարձավ մատչելի մոլորակի ցանկցած կնոջ համար:

Գնալով փոքրացան ներքնազգետի չափերն ու ավելի թեթեւ դարձան: Սեղմիրաններին փոխարինելու եկան կրծկալները:

 



© NEWS.am STYLE