13:21 14 մայիսի, 2026Այսօր Վիեննայում կայանալու է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ եզրափակիչ փուլը,մ որի ընթացքում՝ 6-րդ համարի ներքո ելույթ է ունենալու նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը։ Մրցույթը տեղի կունենա Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
Քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն։
Ինչպե՞ս քվեարկել www.esc.vote կայքում․
Այցելեք www.esc.vote կայք (ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)
Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 10 քվե (եթե ցանկանում եք 10 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 10)
«Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակիչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ: