23:00 14 մայիսի, 2026Վիեննայում ընթանում է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որին ելույթ կունենա նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը՝ 6-րդ համարի ներքո։ Այս կիսաեզրափակչում կներկայանա 15 երկիր՝ հետևյալ հերթականությամբ՝ Բուլղարիա, Ադրբեջան, Ռումինիա, Լյուքսենբուրգ, Չեխիա, Հայաստան, Շվեյցարիա, Կիպրոս, Լատվիա, Դանիա, Ավստրիալիա, Ուկրաինա, Ալբանիա, Մալթա և Նորվեգիա։ Միայն 10-ը, քվեարկության արդյունքում, կանցնեն եզրափակիչ փուլ։
Իրենց երգերը կկատարեն նաև Ֆրանսիայի, Ավստրիայի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչները, որոնք, սակայն, մրցակցությունից դուրս են։
Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկելու համար հարկավոր է 06 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն։
Ինչպե՞ս քվեարկել www.esc.vote կայքում․
Այցելեք www.esc.vote կայք (ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)
Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 10 քվե (եթե ցանկանում եք 10 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 10)
«Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակիչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ: