Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

10:30   16 մայիսի, 2026

«Եվրատեսիլը» Հայաստանում վաղուց արդեն պարզապես երաժշտական մրցույթ չէ․ այն դարձել է հասարակական քննարկումների, ազգային ինքնության, մշակութային ներկայացվածության և նույնիսկ քաղաքական ընկալումների հարթակ։ Ամեն տարի մրցույթի շուրջ ձևավորվում են բուռն բանավեճեր՝ արդյոք Հայաստանը պետք է շարունակի մասնակցել մրցույթին, որքանո՞վ է այն քաղաքականացված, և արդյոք մեր ներկայացուցիչները ստանում են այն գնահատականը, որին արժանի են։

Այս տարվա քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն-ի ելույթը, որը սոցիալական հարթակներում առաջացրեց տարբեր արձագանքներ՝ հիացմունքից մինչև քննադատություն։ Ոմանք այն համարեցին ժամանակակից ու մրցունակ, մյուսները՝ ոչ այնքան հիշվող եվրոպական բեմի համար։ Միաժամանակ նորից ակտիվացավ հին հարցը՝ արդյոք Եվրատեսիլում հաղթում է միայն երաժշտությո՞ւնը, թե՞ նաև քաղաքական համատեքստը մեծ դեր ունի։

Հենց այս հարցերի շուրջ էլ մենք անցկացրել ենք հարցում՝ փորձելով հասկանալ հասարակության տրամադրությունները․ արժի՞ արդյոք Հայաստանին շարունակել մասնակցությունը Եվրատեսիլին, մարդիկ քաղաքական համարո՞ւմ են մրցույթը, ինչպիսի՞ն էին արձագանքները Սիմոնի ելույթին, և ըստ հանրության՝ հայ մասնակիցներից ո՞վ էր իսկապես արժանի հաղթանակի։



© NEWS.am STYLE