10:30 17 մայիսի, 2026«Մի շտապիր մեծանալ». այս նախադասությունը դեռ մանկությունից ուղեկցում է մարդկանց՝ հնչելով ծնողների խրատներում, ֆիլմերում, երգերում ու սոցիալական ցանցերի գեղեցիկ վերնագրերում։ Բայց երբ երիտասարդությունն անցնում է, նույն մարդիկ ամենից հաճախ սկսում են կարոտել հենց այն տարիները, որոնց ընթացքում անընդհատ շտապում էին մեծանալ։ 20-ամյա երիտասարդը երազում է կայուն աշխատանքի, սեփական տան ու «լուրջ կյանքի» մասին, մինչդեռ 40-ամյան գիշերվա կեսին հին լուսանկարներ է թերթում՝ նախանձով նայելով իր երբեմնի ազատությանը, անփույթ ժպիտներին ու ժամանակի այն զգացողությանը, երբ թվում էր՝ ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Հասարակությունը միաժամանակ երկու հակասական ուղերձ է փոխանցում երիտասարդներին․ «ապրիր լիարժեք, վայելիր ամեն պահը, փորձիր ամեն ինչ», բայց նաև՝ «շտապիր կայանալ, հասցրու, մրցիր, հաջողիր»։ Եվ հենց այս հակասության մեջ է ձևավորվում մի սերունդ, որը դեռ չմեծացած՝ արդեն վախենում է ծերանալուց։ Ինչո՞ւ է երիտասարդությունը վերածվել միաժամանակ թե՛ ամենափառաբանված, թե՛ ամենակարոտված շրջանի, և ինչպե՞ս է «կյանքից ամեն ինչ քամելու» գաղափարը մարդկանց դարձնում մշտապես չբավարարված:
Այսօր, երբ երիտասարդությունը դարձել է ոչ միայն կյանքի փուլ ավելի ու ավելի հաճախ է առաջանում հարցը՝ արդյո՞ք մարդիկ իսկապես ապրում են իրենց երիտասարդ տարիները, թե պարզապես փորձում են չուշանալ ուրիշների սպասումներից։