20:30 17 մայիսի, 2026Վիեննայում երեկ ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որի հաղթողը դարձավ Բուլղարիայի ներկայացուցից Dara-ն։ Հայաստանը ներկայացնող Սիմոնը եզրափակիչ փուլ չէր անցել՝ չհաղթահարելով երկրորդ կիսաեզրափակիչը։ Երգիչը, սակայն, վհատվելու առիթ չունի, քանի որ դատելով եվրոֆաների մեկնաբանություններից՝ նրանք զարմացած են, որ Հայաստանը չի անցել եզրափակիչ փուլ ու սատարում են նրան մեկնաբանություններով։
View this post on Instagram
Ինչևէ, Բուլղարիայի հաղթանակով, «Եվրատեսիլը» խուսափեց հերթական սկանդալից․ Իսրայելը, որի մասնակցությունը մրցույթում այդքան քննարկվեց ու քննադատվեց, երկրորդ տեղում է։
Լիլի Մորտոն ջերմացրել է երկրպագուներին ուրախալի նորությամբ։ Women's Club-ից հայտնի շիկահեր ինֆլուենսերն առաջին անգամ մայր է դարձել։ Նա դուստր է ունեցել, և ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է ծննդաբերության տեսանյութով։ Լիլին հայտնել է, որ դուստրը լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին, նրան Ավրորա են անվանել։
View this post on Instagram
Ավելի ուշ, Մորտոն կիսվել է նաև նորածին դստեր և նրա եղբայրների (Լիլիի ամուսնու՝ Վադիմի որդիների) առաջին հանդիպումով։
Իվետա Մուկուչյանը համարձակ լուսանկարահանմամբ ազդարարել է իր նոր ալբոմի թողարկման մասին, որը նախատեսված է մայիսի 30-ին։
View this post on Instagram
«Նոր ալբոմը ճանապարհին է․ ֆիքսեք մայիսի 30-ը»,-անգլերով գրել է երգչուհին, որն իր նոր ձայնասկավառակը բնութագրել է՝ որպես ազնիվ, կոշտ, խոցելի, իսկական․ «Այն ամենը, ինչ ես եմ»,-հավելել է նա։
View this post on Instagram
Սիրուշոն ջերմ հոլովակ է տեղադրել՝ ցուցադրելով, թե ինչպես է դուստրը՝ փոքրիկ Զաբելը, սրտաձև տորթով ու մոմերով գնում շնորհավորելու եղբորը՝ Միքայելին, ծննդյան առթիվ։ Գանգրահեր Զաբելի քաղցր լեզուն ու ջերմությունն անտարբեր չեն կարող թողնել ոչ մեկին։