Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը

19:16   18 մայիսի, 2026

Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացավ հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։

Cinema Foundation of Аrmenia-ի ինստագրամյան էջում միջոցառումից լուսանկարներ են հրապարակվել։ Հաղորդագրության մեջ նշված է, որ լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվել են ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Cinema Foundation of Аrmenia (@cfarmenia)

Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունել է բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։

«Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց Մաեստրոյի արվեստի շարունակական ներկայությունը համաշխարհային կինոյում»,-ասվում է հրապարակման մեջ։ 

Ֆիլմերը վերականգնվել են Coproduction Office-ի կողմից @cinetecabologna -ի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, @armpublictv, @vgikofficial և @belarusfilm համագործակցությամբ՝ @zdf.de -ի լրացուցիչ աջակցությամբ։



© NEWS.am STYLE