10:20 28 փետրվարի, 2014Ռուսական ճանաչված երգչուհի Անժելիկա Վարումը ցանկանում է երկրորդ անգամ մայր դառնալ:
Ըստ Ivona-ի, 45-ամյա Անժելիկա Վարումը երկրպագուներին տեղեկացրել է, որ ցանկանում է սիրելի ամուսնուն որդի պարգեւել:

Լեոնիդ Ագուտինը հաստատել է լուրը՝ խոստովանելով, որ ամբողջ կյանքում երազել է որդի ունենալու մասին: Վարում-Ագուտին զույգը մեկ դուստր ունի:
Ի դեպ, նրանց աղջիկն արդեն 15 տարեկան է: Իսկ ճանաչված կոմպոզիտորը բալետի արտիստուհի Մարիա Վորոբյովանից 16-ամյա դուստր ունի, ում անունը Պոլինա է: