18:30 1 մարտի, 2014Մոտենում է կանանց մեկամսյակը` իր հետ բերելով նաեւ հանգստյան տոներ: Ազատ օրերն անցկացնելու ամենահետաքրքիր տարբերակներից է կինոդիտումը: NEWS.am STYLE-ն ընտրել է կանանց նվիրված եւ նրանց մասին լավագույն ֆիլմերից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

«Ֆրիդա», 2002
Ֆիլմը մեքսիկացի տաղանդավոր նկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին է, ում մարմնավորել է Սալմա Հայեքը:
«Ծիծաղելի աղջիկը», 1968
Ֆիլմը պատմում է «անճոռնի ճուտիկ» աղջկա մասին, ով վերածվում է կարապի: Գլխավոր դերում Բարբարա Սթրեյզանդն է:

«Սիրունիկը», 1990
Ջուլիա Ռոբերթսի անգերազանցելի կատարմամբ ֆիլմը իսկական հիթ է դարձել: Այն պատմում է ֆինանսական մագնատի եւ մարմնավաճառուհու սիրո մասին:

«Աղջիկները», 1961
Խորհրդային տարիներին նկարահանված լավագույն կատակերգություններից մեկը: Ֆիլմ` ծիծաղելի աղջկա եւ նրա սիրո մասին:

«Ջազում միայն աղջիկներ են», 1959
Ֆիլմ այն մասին, թե ինչպես են ջազ երաժիշտները, գանգստերների հետ ունեցած խնդիրների պատճառով ստիպված լինում կերպարանափոխվել եւ կին դառնալ: Ֆիլմում խաղում է անկրկնելի Մերլին Մոնրոն:

«Ամելի», 2001
Ֆիլմը պատմում է իր երեւակայության աշխարհում ապրող միայնակ աղջկա անհասկանալի արարքների մասին, որոնք փոխում են բոլորովին տարբեր մարդկանց կյանքերը:

«Էրին Բրոկովիչ», 2011
Ֆիլմը ուժեղ կնոջ մասին է, ում մարմնավորել է Ջուլիա Ռոբերթսը: Էրին միայնակ մայր է եւ աշխատում է իրավաբանական փոքրիկ գրասենյակում: Շնորհիվ իր հմայքի եւ կամքի` կարողանում է դարի գործը հասցնել դատարան: