16:01 21 մայիսի, 2026Վանեսա Թրամփի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, գրում է Page Six-ը։
Թրամփը չորեքշաբթի օրը Ինստագրամում հրապարակված գրառման մեջ հայտնել է, որ սերտորեն համագործակցում է իր բժշկական թիմի հետ բուժման ծրագրի շուրջ և այս շաբաթվա սկզբին արդեն անցել է միջամտություն։
«Ես կենտրոնացած և հույսով լի եմ մնում՝ շրջապատված իմ ընտանիքի, երեխաների և ինձ ամենամտերիմների սիրով և աջակցությամբ»,-կիսվել է նա։
48-ամյա Թրամփը շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին բարության և աջակցության համար։
«Ես խնդրում եմ գաղտնիություն պահպանել, քանի որ կենտրոնանում եմ իմ առողջության և վերականգնման վրա»,-եզրափակել է նա։
Իվանկա Թրամփն իր աջակցությունն է հայտնել Վանեսային՝ գրելով. «Աղոթում եմ քո շարունակական ուժի և արագ վերականգնման համար։ Սիրում եմ քեզ»։
Վանեսան վերջին անգամ հրապարակայնորեն տեսել են ուրբաթ օրը, երբ նա նշում էր իր դստեր՝ Քայիի ավագ դպրոցի ավարտական տոնակատարությունը։ Քայը՝ Վանեսայի և Դոնալդ Թրամփ կրտսերի 19-ամյա դուստրը, իր ծնողների հետ վայելել է մտերմիկ ընթրիք Նեյփլսի (Ֆլորիդա) Blackbird ռեստորանում։