10:15 22 մայիսի, 2026Դերասանուհի, բլոգեր Աննա Գրիգորյանը, որը իր լսարանին հայտնի է Մինիոն մականվամբ, և նրա ընտրյալը՝ Արթուր Աբրահամյանը, երեկ՝ մայիսի 21-ին, պաշտոնապես դարձան այր և կին։ Համացանցում երեկվանից տարածվում են Մինիոնի ու Արթուրի հարսանյաց կադրերը, որնցում Աննան աչքի է ընկնում իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհին իր կարևոր օրվա համար ընտրել էր ավանդական հարսանեկան սպիտակ զգեստ՝ ընդգծված կորսետով ու ծավալուն շրջազգեստով, իսկ վարսերը զարդարված էին նուրբ քողի ներքո։
Посмотреть эту публикацию в Instagram
Արթուրը շրջանցել էր ավանդական փեսացուի նախընտրելի գույները՝ իր կերպարն ամբողջացնելով մոխրագուն կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու գինեգույն փողկապով։
Посмотреть эту публикацию в Instagram
Հարսնացուի էջում մի շարք հետաքրքիր տեսանյութեր են տարածվել՝ ցուցադրելով զույգի պայծառ տրամադրությունը, պարերն ու թրենդային շարժումները։
Посмотреть эту публикацию в Instagram