ՈւՂԻՂ․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին

14:00   23 մայիսի, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում կայանալիք համերգներով։

Մայիսի 23-ին Նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին՝ Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնին։

Համերգի ծրագրում ներկայացված են Արամ Խաչատրյանի և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցները։ 

Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:

Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է 10,000-ից ավելի հանդիսատես։ Համերգները հեռարձակվում են առցանց, որը յուրաքանչյուր տարի դիտում է 72 միլիոնից ավելի ունկնդիր։

Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, ով կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը նպատակ ունի հանրահռչակել Նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։
Փառատոնը լայնորեն լուսաբանվում է խոշոր միջազգային մեդիա հարթակներում:

Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։

Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։



© NEWS.am STYLE