22:59 23 մայիսի, 2026«Նեմրա» ռոք խումբը նոր՝ անսպասելի համագործակցությամբ է ներկայացել՝ երգչուհի Գայանե Հովհաննիսյանի հետ։ «Խազեր» մրցանակաբաշխության «Լավագույն ռոք խումբ» անվանակարգի երկակի մրցանակակիրները անդրադարձել են ևս մեկ հին ու սիրված հայկական հիթի․ այս անգամ խումբը կատարում է «Արևիկը»։
Երգի հեղինակերը Լյուդվիգ Դուրյանն ու Կոնստանտին Օրբելյանն են, նոր գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը։ Երգը հայտնի է դարձել Գեորգի Մինասյանի կատարմամբ։