Բիանկա Սենսորին Քանյե Ուեսթի հետ դուրս էր եկել առանց տաբատի

11:18   25 մայիսի, 2026

Բիանկա Սենսորին հրաժարվել է տաբատ հագնելուց, երբ դուրս է եկել ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ հանդիպման, գրում է Page Six-ը։

IMG_0710-2.jpeg (285 KB)

Մոդելը շքեղ տեսք ուներ՝ մետաղական բոդիով և բազմագույն ծոպերով կարդիգանով, երբ կիրակի օրը՝ ժամը 2-ի սահմաններում, դուրս էր գալիս Լոս Անջելեսի Chateau Marmont-ից։

Նա աքսեսուարներից ընտրել էր «նյուդ» գույնի պլատֆորմով կրունկներով կոշիկներ։

Ինչ վերաբերում է 48-ամյա Ուեսթին, նա երեկոյան զբոսանքի համար հագել էր սպիտակ մարզաշապիկ, մոխրագույն կաշվե տաբատ, շագանակագույն բաճկոն և կաշվե կոշիկներ։

Լուսանկարները՝ The Hollywood JR/BACKGRID



© NEWS.am STYLE