Քիմ Քարդաշյանն Ավստրիայում սկանդալի կենտրոնում է հայտնվել

13:33   28 փետրվարի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում: Քիմն այցելել է Վիեննայի ավանդական պարահանդեսին (Վիեննայի հանրահայտ օպերային թատրոնում): Սակայն հայուհին Ավստրիայի մայրաքաղաք է ժամանել ոչ թե արվեստի հանդեպ մեծ սիրո, այլ այն պատճառով, որ նրան վճարել են ուղեկցորդի ծառայության համար:

81-ամյա հայտնի միլիոնատեր Ռիչարդ Լագները Քիմին կես միլիոն դոլար է վճարել, որպեսզի վերջինն իրեն ուղեկցի պարահանդեսի ժամանակ:

Քիմը միջոցառմանը մասնակցել է մոր՝ Քրիս Ջեների հետ: Սակայն իրադարձությունները զարգացել են վատագույն տարբերակով:

Քիմն անսպասելիորեն լքել է պարահանդեսը՝ ավելի ուշ մամուլին հայտարարելով, որ միլիոնատերն իրենից սեռական բնույթի ծառայություններ է ցանկացել: Բացի այդ, Քիմի խոսքով, պարահանդեսի ժամանակ անծանոթ մի տղամարդ հայտնվել է սեւ դիմակով եւ սկսել նմանակել Քիմի ապագա ամուսնուն՝ ռեփեր Քանիե Ուեսթին:

Տղամարդը Քիմին հայտարարել է, որ նվագախմբին կխնդրի նվագել Ուեսթի «Նեգրերը Վիեննայում» երգը (Ուեսթը «Նեգրերը Փարիզում» հայտնի երգ ունի), եթե Քարդաշյանը համաձայնի պարել իր հետ: Զայրացած Քիմը լքել է Օպերայի շենքը:

Այսքանով, սակայն, Քիմի արկածները չեն ավարտվել: Միլիոնատերը հայտարարել է, որ Քարդաշյանը ձանձրալի եւ տխուր է եղել, եւ որ ինքն ակնկալած հաճույքը չի ստացել:

Քարդաշյանի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել կատարվածը:

Աղբյուրը՝ TMZ, Radar Online, Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի, EPA-ի, AP-ի



© NEWS.am STYLE