20:30 31 մայիսի, 2026Se.La.Vi.` Սերինեյի, Լանայի ու Վիկայի էկրանային պատմությունը եզրափակվեց, բայց ինչպես խորհրդանշում են սերիալի վերջին էպիզոդները՝ պատմությունները հենց այնպես չեն ավարտվում, ու եթե ավարտվել են հենց այնպես, ուրեմն՝ դեռ վերջը չէ։ Պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը խորհրդավոր ժպտում է, երբ հարցնում են աղմկահարույց սերիալի հնարավոր շարունակության մասին, բայց նաև չի բացառում դա՝ շեշտելով, որ կարևորը որակով աշխատանք ներկայացնելն է։
Посмотреть эту публикацию в Instagram
Մայիսի 29-ին՝ Cinema Star-ում, կայացավ Se.La.Vi. սերիալի եզրափակիչ սերիաների փակ դիտումը։ Սփոյլեր չի լինի, բայց նախազգուշացում՝ անպայման դիտեք, եթե չեք ցանկանում բաց թողնել գլխավոր հերոսուհիների ամենաթարմ ինտրիգներին մասնակիցը լինելու հաճույքը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երեք հերոսուհի, միմյանցից տարբեր կանայք, ովքեր ցանկանում են մի բան՝ լինել հասկացված, սիրված ու հարգված՝ իրենց ընտրության ու կյանքի համար։ Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը հերոսուհիների պատմություններն ավելի խորն է դարձրել իմաստալից երկխոսություններով, որոնք ստիպում են մի պահ կանգ առնել ու մտածել՝ գուցե մենք էլ ենք նման այս հերոսուհիներից ինչ-որ մեկին։ Իսկ եթե ավելի խորանաս, կհասկանաս, որ, գուցե, երեքից էլ ունես ընդհանրություններ, որովհետև, ինչպես նշում է պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, այս հերոսուհիները կնոջ ընդհանրացումն են՝ տարբեր տարիքում ու կյանքի փուլերում։ Ու եթե կյանքում մնացել են չլուծված խնդիրներ ու անպատասխան հարցեր, ուրեմն շունչ քաշեք՝ սա դեռ վերջը չէ․ չէ՞որ պատմությունները հենց այնպես չեն ավարտվում, իսկ եթե ավարտվել են հենց այնպես, ուրեմն՝ սա դեռ վերջը չէ․․․ Այսպիսին է կյանքը։
Ֆիլմի եզրափակիչ սերիաները կլինեն Frankfilms յութուբյան ալիքում։
Սյունե Առաքելյան