Երևանի կենտրոնում «Ազատությունն» է, «Ազատության» կենտրոնում ջազն էր. ջազային մթնոլորտում համագործակցության հուշագիր ստորագրվեց  

17:27   1 հունիսի, 2026

Երևանյան ջերմ երեկո, ջազ, հեղինակային յուրահատուկ կոկտեյլներ և…«Ազատություն». պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը հերթական միջազգային գործընկերությունը մեկնարկեց։

Ազատություն պողոտա 26/1 հասցեում կառուցվող համալիրում ներդրվելու են ճապոնական հայտնի և առաջատար Mitsubishi Electric-ի ինժեներական համակարգերը։ Վերջինիս հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «Կոնսէլ» ընկերությունն է, որի միջև էլ կնքվեց համագործակցության հուշագիրը։ Այն ստորագրեցին «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանն ու «Կոնսել» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը։

DreamShots PH__  (287).jpg (67 KB)

«Ազատություն» համալիրը ստեղծելիս շատ հստակ գաղափար ենք ունեցել՝ Հայաստանում ձևավորել որակի, ճարտարապետության և ժամանակակից քաղաքային միջավայրի նոր նշաձող։ Մեզ համար ի սկզբանե կարևոր էր, որ սա լինի ոչ թե պարզապես հերթական կառուցապատում, այլ նախագիծ, որն իր որակով  ու փիլիսոփայությամբ առանձնանալու է Հայաստանում իրականացվող մյուս նախագծերից։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք շատ մեծ ուշադրությամբ ենք ընտրել յուրաքանչյուր գործընկերոջ։ Եվ այսօր ուրախ ենք, որ մեր գործընկերների շարքին պաշտոնապես միանում են Mitsubishi Electric-ը և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերությունը»-նշել է Դավիթ Աթանեսյանը։

հայկական «Կոնսէլ» ընկերությունը Հայաստանում ինժեներական համակարգերի ոլորտի փորձառուներից է, որն արդեն 25 տարի, որպես Mitsubishi Electric-ի բացառիկ գործընկեր, ներկայացնում է ամենաարդիական տեխնոլոգիական լուծումները և ապահովում դրանց պրոֆեսիոնալ ներդնումը։

DreamShots PH__  (369) (1) 2.jpg (51 KB)

«Ազատություն» համալիրը և «Կոնսէլը» ևս մեկ անգամ ընդգծում են իրենց մոտեցումը՝ միավորել միջազգային փորձը, ժամանակակից ճարտարապետությունն ու առաջատար տեխնոլոգիաները մեկ ամբողջական միջավայրում. «Ուրախ ենք և հպարտ, որ համագործակցում ենք այս համալիրի կառուցման շրջանակում։ «Ազատություն» համալիրում Mitsubishi Electric-ի ընտրությունը լիովին համապատասխանում է նախագծի ընդհանուր կոնցեպտին՝ ստեղծել ժամանակակից, խելացի և երկարաժամկետ արժեք ձևավորող միջավայր։ Իսկ Consel-ի փորձն ու ինժեներական մոտեցումը թույլ են տալիս այդ տեխնոլոգիական լուծումները ներդնել բարձր ճշգրտությամբ և համակարգային մտածողությամբ»-ելույթում նշել է Արման Փափազյանը։

Միջոցառումը համախմբել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, գործընկերների, ներդրողների և ոլորտի առաջատար մասնագետների՝ նշանավորելու համագործակցություն, որը նպատակ ունի նոր նշաձող սահմանել Հայաստանի պրեմիում դասի բնակարանաշինության և ինժեներական լուծումների ոլորտում։

DreamShots PH__  (386).jpg (65 KB)

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց «Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը՝ իր բնակելի, առևտրային և ժամանցային հատվածներով, ժամանակակից ճարտարապետական լուծումներով և բարձրակարգ ենթակառուցվածքներով։ Նախագիծը կառուցվում է Երևանի կարևորագույն քաղաքային առանցքներից մեկում՝ Ազատության պողոտայում, որտեղից սկսվում և շարունակվում է քաղաքը։

Screenshot 2026-06-01 at 13.48.43.png (603 KB)

Միջոցառումն ուղեկցվեց Midnight Avenue Jazz Band-ի կենդանի կատարումներով և հատուկ երեկոյի համար ստեղծված հեղինակային կոկտեյլի հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ ու յուրահատուկ մթնոլորտ հյուրերի համար։



© NEWS.am STYLE