Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

12:29   3 հունիսի, 2026

«Pogossian Luxury Brand House»-ի սեփականատեր Արմեն Պողոսյանն առաջին հայ գործարարն  է, ով հանդես է եկել Չինաստանի «Forbes Under 30» հարթակում՝  սահմանելով կարևոր նշաձող հայկական ձեռնարկատիրության, լյուքս ոլորտի արհեստագործության և միջազգային բիզնես ներկայացուցչության համար:

Պողոսյանը հրավիրված էր մասնակցելու 2024–2025 թվականների «Forbes 30 Under 30 Summit China» գագաթնաժողովին, որն անցկացվել է Հենան նահանգի Չժենչժոու Սիաս համալսարանում (Zhengzhou Sias University)՝ «2026 Forbes China Economic Forum»-ին զուգահեռ: Արմեն Պողոսյանի ներկայությունն այս միջոցառմանը ևս մեկ անգամ ընդգծեց ինչպես նրա միջազգային հեղինակության շարունակական աճը, այնպես էլ իր գործունեության միջոցով Հայաստանի կայուն և վստահելի դիրքավորումը գլոբալ ձեռնարկատիրության, լյուքս ապրանքանիշերի զարգացման ուղղություններում  և միջազգային համագործակցություններում։

Screenshot 2026-06-02 at 19.22.16.png (2.04 MB)

«Ազդարարելով ապագան» (Jumpstarting the Future) հեռանկարային թեմայով անցկացվող երկօրյա գագաթնաժողովը համախմբել էր Չինաստանի «Forbes Under 30»-ի նախկին և ներկա ազդեցիկ դափնեկիրներին, համաշխարհային ֆինանսական և բիզնես առաջնորդներին, ապագայամետ ներդրողներին, ոլորտային ժյուրիի անդամներին, գիտության առաջամարտիկներին և «Forbes China»-ի բարձր օղակի ղեկավարներին։ «Forbes Under 30 Summit China»-ն դարձել է նոր սերնդի առաջնորդների երկխոսության, նորարարության և նոր կապերի հաստատման համար բացառիկ հարթակ։   

Գագաթնաժողովը մեկնարկեց Չժենչժոու Սիաս համալսարանի ֆրանսիական այգում կայացած բացառիկ ընդունելությամբ, «Forbes China» միջազգային բիզնեսի ղեկավար  Հերման Չիկի և «Չժենչժոու Սիաս համալսարանի» կուսակցական քարտուղար Նյու Սյաոյունի ողջույնի խոսերով: Գագաթաժողովի բարձր մակարդակի երկխոսության շրջանակում Արմեն Պողոսյանը ներկայացրեց համաշխարհային բիզնեսի ապագայի ձևավորման գործում երիտասարդ ձեռնարկատերերի կարևոր դերակատարման վերաբերյալ իր տեսլականը։

WhatsApp Image 2026-05-27 at 15.05.12.jpeg (160 KB)

«Ապագայի ձեռնարկատերերը պարզապես չեն հետևում միտումներին, նրանք այդ միտումներն ստեղծում են անընդհատ փոփոխվող շուկայում։ Գերազանցության այս տեսլականը կիսող անհատների միավորումը բեկումնային փոփոխություններն անխուսափելի է դարձնում: «Forbes Under 30» գագաթնաժողովում իմ փորձառությունն ապացուցեց, որ  փոխանակվելով գաղափարներով, կիրառելով  նորարարություններ ու պատրաստ լինելով սահմաններ չճանաչող համագործակցության՝ մենք կարող ենք կանխատեսնել և ձևավորել ապագան շատ նախապես»:

WhatsApp Image 2026-05-29 at 15.14.45 (3).jpeg (132 KB)

Գագաթնաժողովի ընթացքում Պողոսյանը հանդիպումներ է ունեցել առաջատար ձեռնարկատերերի, նորարարների, ներդրողների և բիզնես ղեկավարների հետ Չինաստանից և աշխարհի այլ երկրներից: Նրա մասնակցությունն ուներ ավելի լայն առաքելություն՝ ներկայացնել հայկական գերազանցությունը միջազգային այնպիսի հարթակներում, որտեղ գնահատվում են տաղանդը, հավակնոտ նպատակներն ու ապագայամետ առաջնորդությունը:

Գագաթնաժողովի հիմնական ծրագիրը ներառում էր հինգ գլխավոր ելույթ և երեք մասնագիտական կլոր սեղան-քննարկում, որտեղ մասնակիցներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են AI-ով աշխատող խելացի սարքավորումները, տեղական հաշվարկվող հզորությունների էկոհամակարգերը, սպառողական նոր բրենդների տրամաբանությունը և խելացի ռոբոտաշինությունը։ 
Միջոցառման կարևորագույն իրադարձություններից էր «Under 30 Awards Gala» սպասված մրցանակաբաշխությունը, որտեղ մեծարվեցին 2024 և 2025 թվականների «Forbes China Under 30» ցուցակի դափնեկիրները: Երեկոն ընգծեց Չինաստանի նոր սերնդի բիզնես- առաջնորդների բազմազանությունը, հավակնություններն ու լայնախոհությունը։

WhatsApp Image 2026-05-29 at 15.14.45.jpeg (96 KB)

Գագաթնաժողովի ընթացքում հյուրերի ուշադրությանն է արժանացել նաև «Jardins d'Arménie»-ի նրբաճաշակ տաղավարը։ Այն ներկաներին առաջարկում էր համտեսի յուրօրինակ փորձառություն և ծանոթություն ռոյալ բրենդիի յուրահատուկ ժառանգությանը: Այս նախաձեռնությունն էլ ավելի ամրապնդեց Հայաստանի մշակութային ներկայությունը «Forbes Under 30» միջավայրում:

«Pogossian Luxury Brand House»-ն աջակցել է գագաթնաժողովի հաջող իրականացմանը՝ հանդես գալով այնպիսի հեղինակավոր գործընկերների կողքին, ինչպիսիք են iSoftStone-ը, Plug and Play China-ն, Dreame AI Smart Ring-ը և MarcumAsia-ն:

WhatsApp Image 2026-05-29 at 15.14.46.jpeg (119 KB)

Արմեն Պողոսյանի մասին

Արմեն Պողոսյանը 27-ամյա ձեռնարկատեր է և «Pogossian Luxury Brand House»-ի (SPS Cigaronne) սեփականատերը։ Խումբն արհեստավարժության, ստեղծարարության, գերազանցության, վարպետության և ընտանեկան ժառանգության վրա հիմնված՝ ամենադինամիկ զարգացող միջազգային լյուքս ընկերություններից է։  Ներկայացնելով հայ ձեռնարկատերերի նոր սերունդը՝ Արմեն Պողոսյանը շարունակում է ընդլայնել հայկական նորարարական, ժամանակակից լյուքսի ներկայությունը համաշխարհային շուկաներում:

«Pogossian Luxury Brand House»-ի մասին

1990-ականների սկզբից Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք, որի հիմքում ընկած են արհեստավարժությունն ու նրբագեղությունը: Հիմնադրված լինելով Հայաստանում և ներկայացված լինելով ավելի քան 40 երկրներում՝ «Pogossian Luxury Brand House»-ը (SPS Cigaronne) մարմնավորում է ստեղծարարության, կատարելության և բրենդային տպավորիչ փորձառությունների տեսլականը:



© NEWS.am STYLE