Մշակութային դեսպանը, որ դասական արվեստը դարձնում է ամենաազդեցիկ կամուրջներից մեկը պետությունների ու հասարակությունների միջև

13:08   5 հունիսի, 2026

Մուսսկատի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննիին Իտալիայի Հանրապետության նախագահի կողմից շնորհվել է Իտալիայի աստղի շքանշանի Ասպետի կոչում՝ Իտալիայի և Օմանի Սուլթանության միջև մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար։ Պետական բարձր պարգևը Ֆաննիին հանձնել է Օմանի Սուլթանությունում Իտալիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ վերջերս Ումբերտո Ֆաննին արժանացել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալին՝ երաժշտարվեստում ունեցած ավանդի, միջազգային մշակութային համագործակցության ամրապնդման համար և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում։

Ումբերտո Ֆաննին կարևոր դեր ունի տարբեր երկրների հետ Օմանի գեղարվեստական ​​համագործակցության, երաժշտության և կատարողական արվեստների միջոցով միջմշակութային երկխոսության ամրապնդման, ինչպես նաև Օմանում և ամբողջ տարածաշրջանում դասական արվեստիգերազանցության խթանման գործում։ Ֆաննին մշակութային դեսպան է, որը դասական արվեստը դարձնում է ամենաազդեցիկ կամուրջներից մեկը պետությունների ու հասարակությունների միջև։



© NEWS.am STYLE