23:14 6 հունիսի, 2026Երևանում ավարտվեց «Դասական Եվրատեսիլ 2026»-ը, որի մրցանակի համար պայքարում էր 11 երկիր: Հաղթող ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչ Միխավ Ստոխելը, որը հանդիսատեսին ու ժյուրիին գրավեց իր ակորդեոնի հնչյուններով: Երաժիշտը, բացի բաղձալի արձանիկից, բացառիկ հնարավորություն ստացավ հանդես գալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ 2027 թ-ի համերգային շրջագայության ընթացքում:
Հայաստանը մրցույթում ներկայացնում էր ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը դսրձել էր «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը: Նա զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Հայաստանն առաջին անգամ էր հյուրընկալում «Դասական Եվրատեսիլ» մրցույթը: Այն տեղի ունեցավ Արամ Խաչատչյանի անվան համերգասրահում՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելով հայազգի լեգենդի վրա:
Լուսանկարը՝ Armenia in Eurovision