10:30 7 հունիսի, 2026Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու նախընտրական կրքերը չխանգարեցին երևանցիներին և մեր քաղաքի հյուրերին վայելել գինին ու պարը «Երևանի գինու օրեր» (Yerevan Wine Days) փառատոնի ընթացքում։ Մեր լուսանկարիչ Նաստյա Շևչենկոն դուրս է եկել «որսի»՝ Երևանի հենց սրտում բռնելու վառ կերպարներն ու աութֆիթները, ինչպես նաև տոնական մթնոլորտը։
























