Հոբիթը կենդանիներ է սպանում

16:25   19 նոյեմբերի, 2012

«Հոբիթ. անսպասելի ճամփորդություն» ֆիլմի նկարահանումների ընթացքում զոհվել է ամենաքիչը 27 կենդանի, հայտնում են Նոր Զելանդիայում մի ֆերմայի աշխատակիցները, որտեղ ապրում էին չորքոտանի դերասանները։ Իր հերթին կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը եւ ֆիլմի ստեղծողները միաձայն պնդում են, որ կենդանիները ֆիլմի նկարահանումներից չեն տուժել։

Associated Press - ը հաղորդում է, որ ֆերմայի աշխատակից ձիապան Քրիս Լանգրիջը հայտարարել է, որ ֆերմայի տարածքում առուներ ու բլրակներ են փորել են, եւ դաշտը չի համապատասանել ձիավարժանքի համար։ 3-ից ոչ պակաս ձի, այդ թվում նաեւ մեկը՝ Rainbow մականունով, լուրջ վնասվածքներ են ստացել՝ ընկնելով վազքի ժամանակ, եւ անասնաբուժները ստիպված են եղել քնացնել նրանց։ Դրանից բացի, ֆերմայի աշխատակիցների խոսքով զոհվել են 6 այծ, 6 ոչխար եւ մի քանի հավ. կենդանիներն ընկել են չցանկապատված փոսերը, տուժել են մակաբույծներից եւ ոչ ճիշտ սնվելուց։



© NEWS.am STYLE